ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

«Գազպրոմը» ծրագրում է գերազանցել սեփական ռեկորդը

«Գազպրոմը» ծրագրում է գերազանցել սեփական ռեկորդը
18.02.2014 | 16:41

2013 թ. արդյունքներով՝ «Գազպրոմ» ռուսական գազային ընկերությունն ապահովել է Եվրոպայի և Թուրքիայի տարածաշրջանի գազի 29,9%-ը, հայտնում է «Վեդոմոստին»` արձանագրելով, որ դա պատմական առավելագույն ցուցանիշ է:
«Գազպրոմի» բաժինը Եվրոպայի և Թուրքիայի շուկաներում 2013-ին աճել է մինչև 30,07%, իսկ 2012-ին եղել է 26%: 2013-ին «Գազպրոմը» Եվրոպա և Թուրքիա է մատակարարել 162,7 մլրդ խմ գազ։ 30%-ը բացարձակ ռեկորդ է: Նախկին առավելագույնը եղել էր 2011-ին` 27% և 150 մլրդ խմ: «Գազպրոմը» 2013-ին նաև ավելացրել է գազի արդյունահանումը` 0,1%-ով: «Գազպրոմին» հիմնական աճը անցած տարում ապահովել են Գերմանիան (+21%), Իտալիան (+68%) և Մեծ Բրիտանիան (+53,8%): Եվրոպական շուկայի 30%-ին ընկերությունը ծրագրում էր տիրել մինչև 2020-ը: Եվրոպա գազի մատակարարման միջին գինն անցած տարի կազմել է 380 դոլար 1000 խմ-ի դիմաց (-5,5% 2012-ին): 2014-ին «Գազպրոմն» ակնկալում է Եվրոպա գազ արտահանել անցած տարվա մակարդակին` 161,5 մլրդ խորանարդ մետր կամ 150-155 մլրդ խմ-ից ոչ ցածր:

Դիտվել է՝ 925

Մեկնաբանություններ